1166 թ֊ին Գրիգոր Գ. Պահլավունին կյանքի վերջին օրերին ,Հռոմկլայի և շրջակա հոգևորականների ներկայությամբ իր ձեռքով կաթողիկոս է օծում 66֊ ամյա եղբորը`Ներսես Դ. Շնորհալուն ,որը հայտնի էր Ներսես Կլայեցի անունով։ Շնորհալին իր եղբոր կողմից հանձնարարություն է ստանում զբաղվելու հոգևոր երգերով,դրանց եղանակներով ։Նույնիսկ տերունական տոները մինչ այդ դեռևս չունեին շարականների լրիվ Կանոնները։ Նա ոչ միայն գրել է բազմաթիվ նոր շարականներ,այլև դրանք եղանակավորել,երգել և շատ երգողներ պատրաստել։ Կիլիկիայի տարբեր շրջաններից ընդունակ պատանիներին հավաքում էր կաթողիկոսարանում ,ինքն էր դասավանդում շարականները ,դրանց եղանակները։

Նույնիսկ մեր եկեղեցական ծիսապաշտության հարցում ձգտել է Կիլիկիայում վերականգնել բուն Հայաստանի վանքերի հնագույն ժամասացության լավագույն ավանդությունները և հայ եկեղեցիներում հասարակաց աղոթքն ու ժամերգությունը բարեկարգելու և նրան միաձևություն տալու ցանկությամբ , Հայաստանի Մաքենցոցաց և Թեղենյաց <<հռչակավոր և աստվածաբնակ ,հրեշտակակրօն >> վարդապետների վանքերից հատկապես բերել է տվել Հռոմկլա եկեղեցական ժամերգության հաստատուն և վավերական կանոնները՝ << ժամատեղեաց խրատք>>անունով ։ Ըստ Շնորհալու ,բուն Հայաստանի վարդապետներն ու վանքերն էին հայրենիքի ,հայ եկեղեցու և մշակույթի <<Հիմն հաստատութեան մեր>> ։

Շարակնոց

Նրա շարականները ըստ բովանդակության կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝

․ տերունական տոներին նվիրված կանոններ

․ վկայաբանական և դավանաբանական բնույթի կանոններ

․ կանոններից դուրս շարքեր (ազգային,հայրենասիրական թեմաներով հանդերձ)

Մինչև 12-րդ դարը շարականները մեծ մասամբ գրվում էին արձակ բանաստեղծության ձևով ,առանց կանոնավոր կշռույթի։ Այդ առումով հեղաշրջող դեր կատարեց ,բազմազան ու կանոնավոր տաղաչափական ձևերով հարստացրեց ,ճոխացրեց շարականը։ Շարակնոցի մեջ 30 շարական Շնորհալունն է ։

<Հրաշափառ Աստված> -ը պատմում է Լուսավորչի ծագման ,նրա կրած անտանելի չարչարանքների և Խոր Վիրապից դուրս գալուց հետո և Տրդատին բժշկելու մասին։

<Զարթիք փառք իմ > և <Յիշեսցուք> գիշերային երգերը հորինել է Հռոմկլայի բերդի պահապան զինվորների համար ,որպեսզի նրանք փոխանակ այլազգի վայրապար երգերի,երգեն մայրենի լեզվով գրված հոգեշահ այս երգերը ու հսկեն Բերդը։

Այս երգերը ոչ միայն կրոնական ,այլև ազգային հայրենասիրական բնույթ էլ են կրում ։ 10 տնից բաղկացած <Զարթիք փառք իմ > երգի բոլոր տները սկսվում են <Զարթիք > բառով ; Այս երգով կոչ է անում Շնորհալին << մանկանց վերին Սիոնի >>, լույսի որդիներին ,Փրկչի արյամբ փրկվածներին ,հոգևոր հարսներին,որ իմաստուն կույսերի պես վառած լապտերներով դիմավորեն Տիրոջը՝ գիշերային ժամին և վերջապես ամբողջ ժողովրդին ,թե <<Զարթիք,նոր ժողովուրդ ,նոր երգս առեալ նորոգողին ,ալելուիա>>։

https://fb.watch/h20hjGMeFv/

աղբյուր ՝ Մայր Աթոռ ս․Էջմիածին տպարան ,1975թ

Ս․Էջմիածին 2012թ

Շարականների ընտրանի 2004թ

Հայոց եկեղեցին Կիլիկյան շրջանում 2020թ