Latest Entries »

  1. Հասմիկ Պետրոսյան
  2. Սիլվի Կարապետյան
  3. Սաթինե Տեր֊Պետրոսյան
  4. Էլեն Բաբայան
  5. Արփի Հակոբյան
  6. Նարե Կարապետյան
  7. Ալեք Ֆրանգյան
  8. Մարի Աղաբեկյանը
  9. Վահագն Սերոբյան
  10. Մանե Մկրտչյան
  11. Արթուր Սարյան
  12. Լիլիթ Ջահանգիրյան

Սեպտեմբերի 14֊30 աշխատաժամանակ

Երեքշաբթի֊ 11:00- 17:00

Չորեքշաբթի֊ 11:00- 17:00

Հինգշաբթի֊ 11:00- 18:00

Ուրբաթ֊ 11:00- 17:00

Շաբաթ ֊ 10:00- 16:00

 

Դասական համերգի երեկո

Աստղիկ Բլեյան

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

FB_IMG_1597688733462

Կիրակի օր. Պատրաստվում եմ գնալ Լիլիթի և Սամվելի պսակադրությանը մասնակցելու Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում։ Օրը սկսվեց պատարագով,Ագարակով, Քոլեջով։ Շրջեցինք միասին նոր  խնդիրների քննարկումներով ու ուղևորվեցինք դեպի Տեղեր ։ Չհասած Տեղեր տեսանք մեքենաների խցանում.   հավատացյալ մարդիկ եկեղեցու ճանապարհը փակել էին ,ամբողջ մարզը այստեղ էր,հետ դարձանք Մուղնի։ Մուղնու եկեղեցին ամենատպավորիչներց մեկն է ինձ համար,խորհրդավոր,վեհ։ Վարդ և Բյուրիկ Օսիպովաների տանն էլ ավարտեցինք մեր օրը , հիանալի տնական համտես ՝մեղր,եգիպտացորեն,մածուն…. մաքուր օդ, հիասքանչ բնություն։ Տիարը նույնիսկ չէր ուզում Երևան վերադառնար ։ Այս ամենը մի կողմ դրած իմ  հիացմունքն ու ուրախությունը մեր բոլորիս Աստղիկն էր, սիրուն ու հրեշտակային ։ Վերջում Դավթի հետ վերադարձի ճանապարհին շատ հետաքրքիր զրույց ունեցանք կապված ժամանակի հետ։

Իմ հարցին ,թե Դավիթ ,դու որ ՞ ժամանակաշրջանում կուզենայիր հայտնվել. ասեց.

֊ Անցյալ ,որովհետև ապագան վախեցնող է։

Ապագան միգուցե վախեցնող է,բայց գնանք առաջ Ֆորդ Բոյարդի փորձությունների պես հաղթահարելով բոլոր դժվարությունները։

 

FB_IMG_1597152631757Հողմահարված դեմքով, խռնված մազերով, ամրակազմ, խստադեմ այդ երաժիշտը բնությունից ներշնչվելու համար ամեն օր դուրս էր գալիս տնից՝ զգալու ազատ տարածությունը, տեսնելու երկինքում սահող ամպերը, քամուց ճոճող ծառերն ու անհանգիստ թևածող թռչուններին։ Ավա՜ղ, հանճարը թռչունների գեղգեղանքն ու ծառերի սոսափյունը լսել, առավել ևս վայելել չէր կարող: Բեթհովենը խուլ էր։ Նա սկսեց խլանալ փառքի ուղին դեռ նոր-նոր ոտքի տակ առելիս, երբ հայտնի դաշնակահար էր, կոմպոզիտոր, հեղինակել էր «Պաթետիկ» և «Լուսնի» սոնատները։ Հենց այդ ժամանակ էլ կատարվում է երաժշտի համար ամենասոսկալին ու անդառնալին: Բեթհովենը սկսում է կորցնել լսողությունը (բորբոքվել էր ներքին ականջը՝ հանգեցնելով ականջում ձայնի առկայության)։ Բժիշկների խորհրդով կոմպոզիտորն առժամանակ առանձնանում է Հայլիգենշտադտ փոքրիկ գյուղում։ Մեծապես իր վիճակից հիասթափված արվեստագետը մեկուսանում է: Այդ հուսահատ օրերից պահպանվել է 1802-ին եղբայրներին ուղղված մի նամակ, որն,ի թիվս մի քանի փատաթղթերի, հայտնաբերվել է նրա մահվանից հետո՝ գաղտնի դարակում։ Նամակում կոմպոզիտորը կիսվում էր իր դժվարին ապրումներով, մոտալուտ ինքնասպանության մասին մռայլ խոհերով։
Նամակը հայտնի է «Հայլիգենշտադտյան կտակ»։

 

20200809_145532

Ամեն ամառ ես սովորաբար ճամփորդում եմ երկրից դուրս , վերադառնալով թարմ և հագեցած։ Համաճարակի հետ կապված այս ամառ չստացվեց ,բայց մի անկրկնելի օր ստացվեց ,նորովի բացահայտելու հնարավորություն ստեղծվեց ,երբ գնացի իմ վաղեմի երազանքի հետևից՝ Պարզ լիճ։ Անասելի գեղեցիկ,խաղաղ,խորհրդավոր,խոսունդրախտում  հայտնվեցի ,որը տեսել էի շատ անգամ ֆիլմերում ։ Պահպանենք ու սիրենք այն գեղեցկությունը, որի տերը մենք ենք։ Պարզ լիճը ևս համալրեց կյանքիս ամենագեղեցիկ տեսարանների շարքը։

  • Վաճառվում են կոշիկներ՝ երբեք չհագած
  • Անծանոթներ, ընկերներ,լավագույն ընկերներ,սիրեկաններ,անծանոթներ
  • Սխալ եք զանգել, ֊ պատասխանեց ծանոթ ձայնը
  • Իմ արտացոլանքը հենց նոր աչքով արեց
  • Մեր ոսկե հարսանիքը. սեղան 1 հոգու համար
  • Կներես զինվոր,կոշիկները զույգով  են վաճառվում
  • Նա շշով կերակրեց իր կնոջը սպանողին
  • Ես նեղվեցի,իսկ հետո միտքս փոխեցի
  • Ինձ մեծ երևակայեցի,մեծացա,կորցրի երևակայություն
  • Գրություն մեքենայի կոտրված ապակու վրա» նորապսակներ»

Կրթահամալիրում եմ 4 տարեկանից, ավելի շատ կրթահամալիրում ՝քան տանը։ 90֊ականներին վազվզում էի միջանցքներով ,խանգարում բոլորի դասերը՝հատկապես երաժշտության պարապմունքները, թե Տիարին տեսնեի,վազում էի գիրկը, կորելու մեծ տաղանդ էի, օրվա վերջում ինձ գտնում էին մայր դպրոցի տարածքից դուրս կամ որևէ տնօրենի սենյակում։ Շատ սիրում էի Հարգելի Գայանեի (օրիորդաց վարժարանաի տնօրենն էր )սենյակում սուրճ խմել, լսել նրա զրույցները։ Իմ ծննդյան օրերին դպրոցի մեծ մասը գալիս էր մեր տուն՝ Դավթաշեն, կարծես մի մեծ ընտանիք լինեինք ։ Երբ տեսան արդեն շատ եմ խանգարում ,6 տարեկանում ընդունեցին Մելիքյան Ալլայի դասարան,որտեղ կես տարի սովորեցի,հետո կես տարի Նունուֆար Սմբատյանի դասարան, Կարապետյան Շուշանի,Սարգսյան Կարինեի, Խանում Քոչարյանի(Քոչարի) և ամենավերջում վերջնականապես իմ տեղը գտա Պետրոսյան Կարինեի դասարանում։

download_20200731_145742 Շատ դասարաններ փոխելու հիմնական պատճառը չհարմարվող տեսակս էր:Կամակոր երեխա էի,սիրում էի մեծերի հետ զրուցելը,ոչ թե իմ հասակակիցների հետ սովորելը։ Ամեն ինչ անում էի ,որ չգնայի դասի ՝ Հարգելի Գայանեի հետ գնում էի ճամփորդության, դանդաղ էի ուտում, որ ուշանայի դասից,գնում էի ընկերուհուս տուն և շատ բաներ։ Դպրոցում ինչ միջոցառում կար ՝ես այնտեղ էի, Տիարը անգամ զարմանում էր ,որովհետև մեկ Գեղարվեստում նորաձևության ցուցադրության էի,մեկ՝ Սուտլիկ որսկանի բեմադրության մեջ սատկած բադ էի,մեկ՝ Վերջին զանգ էի վարում ,մեկ՝ Գագիկի մոտ թատրոնում ձյան փաթիլ էի։

Շատ ճամփորդում էինք ,հատկապես Աշտարակն եմ հիշում, որտեղ ամբողջ դպրոցով էինք ։download_20200731_145736

Անմոռանալի էր Ռուդիկ Հարոյանի Զատկական խաղեր֊ներկայացումը Աշտարակում

Ամենուր էի ,բայց ոչ՝ տանը,ինձ դուր էր գալիս դպրոցի կյանքը,բայց ոչ՝ սովորելը ։ Մանկությունս իսկապես դպրոցում անցավ։ Մեծացա ,սկսեցի սովորել,ու քանի որ երաժշտության դպրոցի Լիլոն էի,պիտի դաշնամուր նվագել սովորեի։ Սկսեցի պարապել ,արդեն որոշվեց, որ դաշնակահարուհի պիտի դառնամ,սկսեցի համերգներ տալ

download_20200731_145739

 

Սկսեցի լուրջ զբաղվել դաշնամուրով ,Կարինե Եդիգարյանի դասարանում էի սովորում,  Սոլֆեջո ՝ Սվետա Ճաղարյանի (մամաս)։  Հետո շատ չերկարացնեմ, ընդունվեցի Երևանի պետ.կոնսերվատորիա ,ավարտեցի ու ինչ՞…. նորից հետ վերադարձա։ Հիմա դասավանդում եմ  ու շարունակում երաժշտության դպրոցի դասատուների պես լինել անկեղծ ,ազնիվ ,գործին նվիրված մանկավարժ։ Դպրոցն  ինձ մի ամբողջ կյանք է  նվիրել՝ երաժշտություն ,գրականություն ,տիկնիկագործություն,դիզայն,թատրոն, սեր կյանքի հանդեպ, հայրենագիտություն,Կոմիտաս, խորը արմատավորված սեր ՝դեպի ազգայինը ։ Ու գնալով ավելի ու ավելի եմ համոզվում նրա բացառիկության,կյանքը ճիշտ ընկալելու,ճիշտ  կյանքի դպրոց  լինելու մեջ։ Դպրոցն ինձ ցույց տվեց իմ մասնագիտության ճանապարհը, ինչը միգուցե չէին տա մյուս դպրոցները։

Ասա որտեղ ես սովորել,ասեմ ով ես դու։ Իսկ ես ստեղծագործ, կյանք սիրող, ազգայինը սիրող,Կոմիտաս և Թումանյան եմ։

Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի 

 

Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի