Հայ Առաքելական Ս․եկեղեցու Պատարագը կազմավորվել է Ընդհանրական եկեղեցու հայրեր Ս․Բարսեղ Կեսարացու , Ս․Գրիգոր նազիանզացու և Հովհան Ոսկեբերանի ստեղծած Պատարագների հիման վրա։ Պատարագի զարգացման ընթացքը տևել է մինչև 14-15 րդ դարեր, երաժշտական բաղադրիչի ճոխացման և բարեկարգման գործում հատկապես մեծ է Ներսես Շնորհալու դերը։ Նշանակալից մաս է» Տեր ,ողորմեա» երգը ,որը Պատարագ է ներմուծվել 18-րդ դարի երկրորդ կեսին ։ Երգի բանաստեղծական տեքստի հեղինակն է Ամենայն Հայոց Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին։ Այն պահպանվել է բազմաթիվ մեղեդիական տարբերակներով ,որոնցից մեկի սկզբնաղբյուրը Ներսես Շնորհալուն վերագրվող շարականի մեղեդին է ։

Ս․Պատարագին մասնակցող գլխավոր դերակատարներն են պատարագիչ քահանան ,սարկավագը և դպիրները։

Դպիրները ներկայացնում են ժողովուրդը և ինչ որ երգում են ժողովրդի կողմից են խոսում։

Պատարագի արարողություն կատարողը՝ պատարագ մատուցողը ,պատարագիչ քահանան է ։ Իսկ պատարագիչ քահանայի ու ժողովրդի միջւև միջնորդը սարկավագն է ,ով քահանայի օգնականն է կամ սպասավորը։

<< Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում >> — Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ․ ահա Պատարագի խորհրդի կարճ և լրիվ իմաստը։

Պատարագի ժամանակ խնկարկությունը խորհրդանշում է Հիսուսի երկնքից իջնելը ,աշխարհի վրա մարդկանց մեջ շրջելն ու կրկին երկինք բարձրանալը։