Տեր ողորմեա — Խորեն Մեխանեճէան

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Զարթիք փառք իմՆերսես Շնորհալի

(այս երգը գրվել է Հռոմկլայի բերդի պահապան զինվորների համար,որպեսզի նրանք փոխանակ այլազգի վայրապար երգերի,երգեն մայրենի լեզվով ու հսկեն Բերդը։ )

Զարթիք փառք իմ,զարթիք ․

և ես զարթեաց առավոտուց․ալելուիա։

Զարթիք ընդ զըվարթունս ,

Մանկունք վերինըն Սիոնի․ալելուիա ։

Զարթիք որդիք լուսոյ

Ի օրհնություն Հօրըն լուսոյ․ալելուիա։

Զարթիք փրկեալք արեամբ

Եվ տուք ըզփառըս փըրկողին․ալելուիա։

Զարթիք նոր ժողովուրդք

Նոր երգս առեալ նորոգողին ․ալելուիա։

Զարթիք հարսունք հոգւով

Սպասեալք գալոյ սուրբ փեսային․ալելուիա։

Նայեաց սիրովներսես Շնորհալի

Խաղաղական ժամերգության շարական

Նայեաց սիրով ,Հայրդ գթած,

Ի քո ստեղծեալ գործս ձեռաց․

Եւ զբանակս հրեշտակաց

Տուր պահապան մեզ տկարացս,

Փրկեա զանձինս ի փորձանաց ,

Ի խավարի շրջող դիւաց․

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի։

Սիրոյ քո հուր արկեալ յերկիր

Բորբոքեսցի ի հոգիս մեր ․

զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ

զԼոյս գիտութեան քո փայլեսցէ․

Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ,

զմիտս բոցով քո վառեսցէ․

Զի ի տուընջեան և գիշերի

Տացուք քեզ փառս անլռելի։

Առաւօտ լուսոյ Ներսես Շնորհալի

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա։

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս։

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելոյ

Գըտող զիս արա։

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բաց,

Դասեցո վերնոցն։

Առ Ամենասուրբ Աստուածածինն Մխիթար Սեբաստացի

Աղաչեմ զքեզ Աստուածածին,

Որ ես տաճար անեղ Բանին։

Բարձր եւ պայծառ որպէս զարփին․

Մաղթեա վասն իմ առ քո Որդին։

Տեր ողորմեա, Տեր ողորմեա,Աստուածածին բարեխօսեա։

Գոչեմ առ քեզ արտասուագին

Կույս Մարիամ տուր զհայցուածս իմ,

Դու ես աթոռ աստուածային ,

Խնդրեա վասն իմ կոյս տիրածին։

Տեր ողորմեա,Տեր ողորմեա,

Աստուածածին բարեխօսեա։