Ես՝ Լիլիթն եմ Առաքելյան: Ծնվել եմ 1987 թ. Երևան քաղաքում: 3 տարեկանից կյանքս կապել եմ ,,Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիրի հետ , 6 տարեկանից սկսել եմ սովորել կրթահամալիրի և՛ հանրակրթական, և՛ երաժշտական դպրոցներում: Լինելով չհարմարվող և ծույլ սովորող փոխել եմ 4 դասարան՝ Բ-4  ից մինչև նախակրթարան: Իսկ մանկապարտեզի մասին էլ չեմ խոսում՝ Դավիթաշենից մինչև կրթահամալիրի Բ-4 ի մանկապարտեզ: Արդեն 13 տարեկանում ընտրեցի դաշնակահարի մասնագիտությունը և 2000-2004 թթ. սովորել եմ Չայկովսկու անվան ՄՄԵԴ- ում ՝ պրոֆեսոր Զեմֆիրա Բարսեղյանի դասարանում: 2003 թ. ուժերս փորձեցի Էմիլ  Խաչատրյանի անվան հանրապետական մրցույթում և արժանացա խրախուսական մրցանակի: 2004- 2009 թթ սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայում՝ կրկին Զեմֆիրա Բարսեղյանի դասարանում: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին  հյուրախաղերով մեկնել եմ  Հայաստանի մի շարք քաղաքներ՝ Գյումրի, Կիրովական, Էջմիածին և այլն: Երգել եմ կոնսերվատորիայի ,, Գուսան,, երգչախմբում որպես 3-րդ ձայն: 2009-ից ծառայում եմ Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցում , մասնակցում եմ պատարագներին որպես երգեհոնահար:  2009թ. -ից վերադարձա կրթահամալիր արդեն որպես դաշնամուրի դասավանդող : Արդեն տասնյակից ավել շրջանավարտներ ունեմ  , ովքեր նաև իմ ընկերներն են: Շնորհիվ կրթահամալիրի համերգներով հանդես եմ եկել Կոմիտասի թանգարան ինստիտուտում, Արամ Խաչատրյան տուն թանգարանում, Կամերային դահլիճում, Առնո Բաբաջանյանի փոքր համերգասրահում, 2 անգամ Վրաստանում : Աշխատելու ընթացքում սովորեցի մի շարք համակարգչային ծրագրեր՝  Movie maker, Power point, Exel, Word, Sibelius:

Միքիչ էլ իմ նախասիրություններից կխոսեմ: Սիրում եմ ճամփորդել, եղել եմ Վրաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Իտալիայում :

Սիրում եմ լուսանկարչություն, ֆրանսերեն լեզուն, ձմեռը, գրականություն,  գեղանկարչություն,կինո:

Ուսումնասիրում եմ քարերը և նրանց ազդեցությունը,,,և դիմակների փիլիսոփայությունը: Հետաքրքրվում եմ աշխարհի դեմքերով ,հերոսներով ՝ Նապոլեոն, Մակեդոնացի, Էյնշտեյն, Հիտլեր, Չերչիլ, Չապլին:

Եվ վերջում՝ Արվեստը՝ նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա ճախրի ամպերից վեր,սովորաբար կոտրում է նրա ոտքերը:

Չարլի Չապլին

 

«Ամառային համերգը» Վլադիկայի տանը՝ վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի ուսումնական կենտրոնի սրահում… Այստեղ՝ մեր Սվետա Ճաղարյանին ու Լիլիթ Առաքելյանին ծանոթ-հարազատ դարձած միջավայրում, երկրորդ համերգն է, մայր ու աղջիկ՝ գլխավոր պրոդյուսեր-նվագակցողը, սև աշխատանքը տանողը, անբաժան ընկերուհի-երաժիշտներին՝ Շուշանին Բլեյան-Թերեզ Բեգլարյանին մասնագիտական թռիչքի-խիզախումի հնարավորությունն էին տվել: Հայրիկ-տնօրենի-ունկնդրի ուրախությունը եռակի էլ եղավ, իսկական համերգ էր՝ Վլադիկայի մոսկովյան-հունական հյուրերով, Ախալքալաքի երաժշտական դպրոցի ուսուցիչներով, նրանց յուրահատուկ սան Անահիտի, Հեշտիայի ու Ջավախքի երաժշտասեր հասարակությանը հայտնի դարձող երգիչ-պրոֆեսիոնալ Արմեն Մկոյանի ներգրավմամբ, համերգ-խանդավառություն՝ երկար հիշվող-չմոռացվող գրկախառնություններով-շնորհավորանքներով… Սրբազան հայրերի՝ հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Բաբկենի և վրաց ուղղափառ եկեղեցու Նիկողայոս սրբազանի անբաժան ներկայությունը մեր ջավախքյան նախագծերի քաղաքական կարևորությունն ու աջակցությունն են հաստատում մեր այսպիսի կրթամշակութային  գործունեության ծավալմանը Սամցխե-Ջավախքում, դրա ընդլայմանը… Իսկ Շուշանին-Թերեզին-Լիլիթին ասենք՝ կեցցեք, ձեր առաջին միջազգային բեմելը ստացվեց անպայման… Պատրաստվենք նոր հանդիսատեսի հետ, նոր միջավայրում՝ բայց այս տարվա սեպտեմբերի 4-ի համերգ-ներկայացմանը…

 

http://armenianchurch.ge/hy/lurer/34-news/1383-amarayin-hamergner-akhalqalaqum