Category: Uncategorized


received_777895389347108

https://m.facebook.com/story.php?story_fbid=2810093662347718&id=100000413364776

Նկարահանումը ՝ Արմինե Թոփչյանի

20191015_230545-COLLAGE

0205komitas

  • Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած(մարզանքը կմեռցնե մարմինը,բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)
  • Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո֊ պիանիսիմո,դեռ կիսաաստիճաններով բարձրանալ և կամաց ֊ կամաց լայնացնել ձայնաշարը։
  • Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից։
  • Ամեն ջանք թափել ձայնը ներսը պահելու,այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու։
  • Ձայնը առաջ մղել ինչպես մի նետ և այնքան հեռու,որքան շունչը թույլ է տալիս։
  • Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաաստիճանները և կամաց֊կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները,և միայն այն պարագայում,երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում,քիչ֊քիչ ձայնի ուժը ավելացնել,պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի։
  • Շատ աշխատանք կատարել շատ քիչ շունչ գործադրելով։
  • Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտրել,  որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր՝իբրև զգացմունքի արտահայտություն,զորօրինակ՝ գարուն,աշուն,ձմեռ,երկինք,արև,լուսին,ամպ։Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով։Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը։
  • Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը և գնահատումներով երգել։
  • Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի՝ ավելի բարձր կամ ավելի ցածր,և շունչի մեջը լցնելով,ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը։
  •  ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ։Գիրք 2։Կազմող ՝ Մ.Մուրադյան 1981թ.

ff86510fb4ffebe84212f5d700d79275

Հայ գեղջուկ պարը կիրք զարթեցնող շարժումներ չունի,և զգացմունքներն արտահայտվում են վոչ թե մեղկ,մոլի,կատաղի,հրապուրիչ և այլն չարժումներով,այլ պարերգերի միջոցով։ Պարերգերի սովորական բովանդակությունն ե՝ կարոտ ու գովք,ծաղր ու զավեչտ՝ սիրո չուրջը՝ բնական,գողտրիկ,համեմատություններով համեմված։

Կոմիտաս

՝՝Թատրոն և յերաժչտություն՝՝ հանդես Բագու 1910թ.

https://m.facebook.com/story.php?story_fbid=2736568369700248&id=100000413364776

Վաղը կրթահամալիրը կհյուրընկալի Տիգրան Մանսուրյանին

https://m.facebook.com/story.php?story_fbid=2638180762913453&id=100001646665362

 

Մի ՛ կրակեք դաշնակահարի վրա,նա նվագում է այնպես,ինչպես կարողանում է։

Սա զգուշացում էր,որը Օսկար Ուայլդը տեսել է Կոլորադոյում՝ գարեջրատներից մեկում։

Ne-strelyajte-v-pianista

Նրա նատյուրմորտներում համարյա միշտ կարելի է հանդիպել խնձորների։ Նա գերապատվությունը այդ մրգին էր տվել զուտ այն պատճառով,որ խնձորը ուշ է փչանում։ Սեղանը դանդաղ էր աշխատում, այնքան դանդաղ,որ մինչև գործն ավարտելը ոչ մի միրգ չէր դիմանում։

Իմ եռօրյա ճամբարը ավարտվեց, կիսվելու եմ, իմ ամենատարբեր տպավորություններով։

Հուլիսի 8֊ի առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդության բակում,սպասում էինք ,դիմավորում մեր սովորողներին։ Իմ հետ եկավ ԱՄՆ ֊ից ժամանած իմ շրջանավարտներից մեկը՝Անժելան։ Մտածում էի ՝ինչպես պետք է անել,որ Անժելայի համար հետաքրքիր և ուրախ անցներ,քանի որ Սևանը արդեն կորցնում ենք գնալով և լողալու ոչ մի հնարավորություն չէինք ունենալու։ Բայց եկավ  Տիարը մեզ  ճանապարհելու և Սևանի ճահճանալու հարցը բարձրացնելով մեզ կարծես մղեց նրան,որ մենք  ինչ որ մի բանով փրկենք Սևանը։ Յուրաքանչյուրիս խնդիրն է այսօր փրկել Սևանը, մեկը՝ գիտության մեջ հմուտ լինելով,մեկը ՝ մասնագետ բերելով,մեկը ՝ աղոթքով, մեկը՝ երգով։

Ավելի իմաստավորվելով ու պիտանի լինելու զգացողությամբ ճանապարհվեցինք Սևան՝ Ժայռ։ Շատ տպավորված եմ Տիգրանի՝ տիար Գևորգի տղայի հոգատարությամբ, հումորով և անընդհատ մեզ հետ լինելու պատրաստակամությամբ։ Ինձ համար տպավորիչ էր մեր փոքրերի լուռ երկխոսությունները  ջրի հետ, ամեն մեկը փորձում էր հասկանար իր մեջ , ջրից հեռու չգնալով սպասում էին մի ակնթարթ մաքրվելուն,որ անմիջապես նետվեին։

Սիրուն նախագծեր ունեցանք Անձրևաբեր ծես, Երեկոյան ժամերգություն։ 2 ֊ն էլ ասոցիացվեց Սևանի մաքրման,անտիվիրուսի,անտիկանաչման հետ։ Մեր բախտից փոթորիկ չեղավ ,արև ժպտաց մեզ,կարողացանք լիարժեք օրեր անցկացնել դրսում,մեկը՝խաղալով,մեկը՝ գոռալով,մեկը՝ բարձր երաժշտություն ապահովելով,մեկը՝ կերակուր պատրաստելով,մյուսը՝ օգնելով։

Սևանը պիտի բարձրանա ,մաքրվի բայց  պիտի խնդրի մեզ ,որ մաքուր պահենք իրեն ,խնամքով վերաբերվենք։ Մենք անհանգստանում ենք բայց ամենապատճառը՝ հենց մենք ինքներս ենք ,մեր փնթիությամբ աղտոտելու,թափելու սովորությամբ։

Ափի մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո հավաքվեցինք ու վերադարձանք Երևան։

Ներսից պիտի մաքրվենք ։