Դպրաց դասի առաքելությունն է տարածել հայ հոգևոր երգը,նոր շունչ տալ շարականներին երգեհոնային նվագակցությամբ։ Ամեն ուրբաթ Ուսումնական ժամերգություն նախագծի շրջանակներում երգվում են բազմաձայնեցված կամ միաձայն շարականներ,տաղեր ։Դպրաց դասը ունի հիմնական կազմ ՝ Սյուզի Մարգարյան,Լուիզ Քեշիշյան,Աննա Երիցյան,Աչեր Բաստաջյան,Սամվել Դոխոյան :Երգվում են Ե դարից մինչև ԺԲ դարի շարականներ ՝Մաշտոց, Նարեկացի,Շնորհալի,Այրիվանեցի,Սեբաստացի։ Դպրաց դասը սկսել է գործել 2020 թ.ի նոյեմբեր ամսվանից։ Հաճախ ճամփորդելով իրականացնում ենք Ուսումնական ժամերգություն նախագիծը,և այդ ընթացքում եղել ենք Գոշավանքում,Հայրավանքում,Հառիճի վանքում,Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում,Օձունում,Երևանի Սուրբ Աննա եկեղեցում։ Շարունակում ենք մեր առաքելությունը իրականացնել ,լսելի ու ընկալելի դարձնել հոգևոր երգը տարածել հանրակրթության մեջ ։

                   

Աչեր Բաստաջյան —Մայր և կույս
Գովեալ դասուց —Մխիթար Սեբաստացի ․կատարում է Սյուզի Մարգարյանը

Սուրբ-Սուրբ ․ Մակար Եկմալյան

մենակատար ՝ Կարինե Մելիքյան (սովորող)

Աստվածածին երկնային

Ուր ես մայր իմ

Տեր Ողորմեա — Խ․Մեխանեճէան

Միայն Սուրբ- Եկմալյան

Բաց մեզ տեր

Ամեն հայր սուրբ

Էջմիածին