Վայրը` Սուրբ երրորդություն եկեղեցի Դեկտեմբերի 8 , ժամը` 09.00

Եկեղեցում գտվելու կանոնները, դիմելաձևեր

Համակարգումը` Դպրաց դասի

Իրականացոմը՝ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» , «Ուսումնական ժամերգություն» նախագծերով

Մասնակիցներ`կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ…

Երգեհոնահար՝ Լիլիթ Առաքելյան

Ծրագրում․ Ներսես Շնորհալի՝ շարականներ, հատվածներ Սուրբ Պատարագից

. Տերունական աղոթք․

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո,եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քոորպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

.Ներսես Շնորհալի «Առաւօտ լուսոյ».

Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելո

Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բաց,

. Աստվածածին երկնային ֊Դպրաց դաս. ֊Սյուզի Մարգարյան ,Լուիզ Քեշիշյան,Աննա Երիցյան

Ներսես Շնորհալի

. Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ,Որ էնն Աստված աստ բազմեցավ:

Խաղաղութեան ձայն հնչեցավ,Սուրբ ողջունիս հրաման տվավ:

Եկեղեցիս մի անձն եղև,Համբույրս հոդ լրման տվավ

,Թշնամությունն հեռացավ,Սերն ընդհանուրս սփռեցավ:

Արդ, պաշտոնեայք բարձեալ ըզձայն,Տուք զօրհնություն ի մի բերան,

Միասնական աստվածութեան,Որում սրովբեքն են սրբաբան:

.Միայն սուրբ֊ հատված պատարագից ֊Դպրաց դաս ֊ Սյուզի Մարգարյան, Լուիզ Քեշիշյան, Աննա Երիցյան

. Մեխանեճէան «Տեր Ողորմեա»

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,Ննջեցելոց արքայութիւն:

. Ներսես Շնորհալի

Զարթիք փառք իմ, զարթիք.և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս,Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյԻ օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբԵվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդքՆոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

ԿՈՄԻՏԱՍ «ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ»

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ