Յորժամ

Յորժամ մտցես ի սուրբ խորանն,Անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն:

Յորժամ առնես զպատարագս,Յիշեա եւ զիս զբազմամեղս:

Զի եւ մեզ ողորմեսցիԻ միւսանգամ իւր գալստեանն:

Հօրն փառք, Որդւոյն պատիւ,Եւ Սուրբ Հոգւոյն այժմ եւ յաւիտեան:Յաւիտեանս յաւիտենից.Քրիստոս օրհնեալ ի համայնից:

Երգում է Սյուզի Մարգարյանը

Աստուածածին երկնային

Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ:

Երգում են Դպրաց դաս ․ Սյուզի Մարգարյան,Լուիզ Քեշիշյան,Սամվել Դոխոյան

Ծով կենցաղոյս, Մեսրոպ Մաշտոց

Ծով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ,Մրրկեալ ալիք թշնամին զիս յարուցանէ,Նաւապետ բարի, լեր անձին իմոյ ապաւէն:

Մայր եւ կոյս

Մայր եւ կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխօսդ ես միշտ աշխարհի,քեզ երանեն ամենայն ազինք:Մաքուր աղաւնի եւ հարսն երկնից Մարիամ, տաճար եւ աթոռ Աստուծոյ Բանին,քեզ երանեն ամենայն ազինք:Քեւ հաճեցան իմանալիքն ընդ հողեղէնքս, եւ քեւ մերձեցաք ի փայտն կենաց,քեզ երանեն ամենայն ազինք:

Երգում է Աչեր Բաստաջյանը

Սիրտ իմ սասանի ֊ Մխիթար Այրիվանեցի

Սիրտ իմ սասանի

սարսափ զիս ունի

Վասն Յուդայի:

Երգում են Աչեր Բաստաջյանը,Լուիզ Քեշիշյան,Սամվել Դոխոյան

Դպրաց դաս

Յիշեսցուք ի գիշերի֊ Ներսես Շնորհալի

Յիշեսցուք ի գիշերի զանուն Քո, Տէ՛ր:Բղխեսցեն սիրտք մեր զբան բարի, եւ լեզուք մեր պատմեսցեն զգործս երկնաւոր Թագաւորիդ:

Երգում են Սյուզի Մարգարյան,Լուիզ Քեշիշյան,Աչեր Բաստաջյան,Սամվել Դոխոյան

Դպրաց դաս

Նորահրաշ պսակաւոր֊ Ներսես Շնորհալի

Նորահրաշ պսակաւոր և զօրագլուխ առաքինեաց,Վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդէմ մահու,Վարդան, քաջ նահատակ, որ վանեցեր զթշնամին,Վարդագոյն արեամբդ քո պսակեցեր զեկեղեցի:

Երգում են Աչեր Բաստաջյան,Լուիզ Քեշիշյան,Տաթև Աղաջանյան

Դպրաց դաս

Բաց մեզ ՏԷր

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Երգում է Սամվել Դոխոյանը

Քէզ` Քրիստոսի կաթուղիկէ ֊ Ներսես Շնորհալի

Քեզ՝ Քրիստոսի կաթուղիկէ Եկեղեցւոյ շնորհողի զյաղթական, զպատուական, զաստուածընկալ սուրբ նշանս, մատուցանեմք զօրհներգութիւն միշտ ի բարձունս:Սա կամաւ Քո, Քրիստո՛ս, եւ թեւօք ամենազօր Սուրբ Հոգւոյն եւ դասուք հրեշտակաց թռուցեալ եկաւորի ի լեառն Վարագայ՝ բնակիլ ի նմա:

Էջմիածին

Ես մեղավոր ու անցավոր,Հազար անգամ ապաշխարող,Սակայն երբեք չարդարացող,Ես մեղավոր մի ուխտավոր:

Էջմիածին, Էջմիածին,

Էջմիածին, Էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր:

Ես մի ընծա քո խորանում,Մի կաթիլ խունկ քո բուրվառում,Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,Գուցե այդպես գութիդ հասնեմ:

Էջմիածին, Էջմիածին,

Էջմիածին, Էջմիածին:

Ես մեղավոր մի ուխտավոր:

Ուր ես մայր իմ

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ.

Սէր ծնողիդ զիս այրէ.

Լցան աչք իմ դառն արտասւօք,

Ոչ ոք ունիմ, որ սրբէ.

Ազդ արարէք մօրն իմոյ,

Որ գայ կարօտն իւր առնէ.

Գուցէ երբեք յետոյ եկեալ

Եւ զիս մեռեալ գտանէ.

Ո’վ Մարիամ Մագդաղինէ

Եւ ազգակից Սողոմէ.

Վա’յ ինձ, Յիսուս Միածին

Որդի Արեգակն կորուսի.

Ո՞ւր ես, առաջ լոյս իմ

Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ.

Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ.

Ո’վ Մարիամ, եւ դուք, կանա’յք,

Ինձ հետ լացէք, ողբացէք:

Սուրբ սուրբ Կոմիտաս

Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց,
լի են երկինք եւ երկիր փառօք քո. օրհնութիւն ի բարձունս:
Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն. ովսաննա ի բարձունս:

Տիրամոր գովքը

Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին էրկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր:

Քու քումպեթն է շինած բալաք,
Դու էր վրեն՝ հուրի մալաք,
Վին կը զարներ՝ կեներ հալաք,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Մըջ ըռախտին քու ձին՝ նըխշ է,
Ձիուդ քամին մարդ կը քշե,
Էնոր զարկած յարեն քըշ է,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ քումպեթ բանձըր սարեն,
Լուս կը բխա մարմար քարեն,
Էն է մըզի փրկի չարեն,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու օսկի խաչեր,
Քու դուռ գիկան մատաղ խոչեր,
Ըխտավորներ՝ ճերմակ մանչեր,
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Գովամ զքու նախշուն յօդեն,
Չըմ հեռանա ես քու մոտեն,
Չըմ կշտանա անուշ հոտեն
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Խոյլի Վարդան գովաց քըզի,
Դու՛ էր շընորհք տվի մըզի,
Թըղ պահապան էղնի ձըզի՝
Ջառահ-հեքիմ սուրբ Տիրամեր:

Երգում է Սյուզի Մարգարյանը

Խնկի ծառին

Խնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես,
զԲարի պտուղ բերեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու հողանիւթ սրովբե ես, հարսն ի յերկրէ յերկինս ես,
զԱստուած մարմնով ծնեալ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու յորդառատ աղբիւր ես, ծարաւելոց արբումն ես,
Մեղաւորաց քաւիչ ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ…
Դու լուսեղէն տաճար ես, ոսկիապատ խորան ես,
Դու մարգարիտ, անգին ես, Աստուածածի´ն, մեղա՛յ քեզ:

երգում է Աչեր Բաստաջյանը

Հավուն հավուն

Հաւուն հաւուն արթնացեալ դիտելով զհեթանոսս:
Ձայնէր, ձայնէր տատրակին, սիրասնունդ սիրելւոյն:
Դարձիր, դարձիր սոմնացիդ, ընդ վիմին հովանեաւ:
Եկ, հարսնուհիդ, ի լերանց ընծուց դաշտաց այծեմանց:

երգում է Սեդա Թևանյանը