«Լորիկ»  Կոմիտաս

Առավոտուն բարի լուս

Աստված պահե ամենուս

Թող դուս գալուս թշնամուս

Լուրիկ լուրիկ լուրիկ լուրիկ

Թող դուս գալուս թշնամուս

Լուրիկ բախրամ լուրիկ

Ջա՛նըմ լուրիկ յարըմ լուրիկ

Մանըմ լուրիկ վարըմ լուրիկ

Հազար էրնեկ էն ավուր

Տավուլ զուռնա չալեցուցին

Կանաչ կարմիր հագեցուցին

Տույ_ տույ_.տույ_ տույ_

Բախրամ լուրիկ ջա՛նըմ լուրիկ

Յարըմ լուրիկ մանըմ լուրիկ վարըմ լուրիկ։

 

Հարսանեկան այս երգում մաղթանքը զուգորդվել է անցյալի երանելի օրերի հուշերից հետ՝ ներկա եղողներից ոմանք հիշում են իրենց հարսանիքի օրը.փառավոր հանդեսները,գունագեղ  զգեստները,պարերը,ուրախ ու զվարթ բացականչությունները,սրինգն ու սմբուկը,ժամն ու մոմը,ավետարանն ու այն նվիրական վայրկյանը,երբ ձեռը ձեռին և կյանքը կյանքին կապեցին։(Կոմիտաս)