Archive for Октябрь, 2019


Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ Կոմպոզիտորի ստեղծագործական նախասիրությունները հետևողականորեն կապված են եղել գործիքային երաժշտության ժանրերին։

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են երեք ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային երկու սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։

Գագիկ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդում է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները[4][5]:

Հարո Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում: Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին: 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից ՍանահինումԱլեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։

Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը՝ «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»:

1926-1930 թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ Լենինգրադյան տարիները (1926-1930) մեծ նշանակություն ունեցան կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ձևավորման, կոմպոզիտորական վարպետության, տեսական հաստատուն գիտելիքների ձեռքբերման գործում։ Փորձված մանկավարժները, կոնսերվատորիայի ստեղծագործական մթնոլորտը նպաստեցին բարձր ճաշակի, ստեղծագործական պահանջկոտության, արդիականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։

1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը,- ասում էր Ստեփանյանը: -Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»[3]:

1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը: 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։

Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն[4]:

images (1)          Պարն ու մանուկը

Մեր ընտրած նյութին անցնելե առաջ՝ հարկ կզգամ բացատրել,թե ինչ նշանակություն ունի մանկական երգեցողությունն ապագա ազգային դաստիարակության գործի մեջ: Յերգեցողությունը դնդերներու շարժում մըն ե,վոր կառաջանա համապատասխան զգացումներե: Մանուկն ինչ զգացումի տակ վոր ըլլա,այդ զգացումը կարտահայտե վորոշ յերգերով: Յերգը ներքին՝հոգեկան զգացումին արտահայտության մեկ ձեվն ե, ուրեմն շարժում մըն ե.պարն ինքնին շարժում մը ըլլալով,յերգը կզուգորդվի պարին հետ: Զգացումներն ինչ ուղղությամբ վոր ընթանան,յերգն ու պարն ալ նույն արտահայտությամբ յերևան կուգան: Արդ կրնա ըմբռնվիլ, թե վորքան կարևոր են մանուկին դաստիարակության մեջ յերգեցողության ընծայվելիք հոգածությունն ու պարտավորությունը:

Պարն ամենահիմնական նշանակությունն ունեցող յերեվույթ մըն ե. ամեն գեղարվեստ պարի մեջ կպարտակվի: Իբրև շարժում՝ պարը շատ կարևոր դեր ունի ապագա դպրոցական կյանքի գեղարվեստական շարժումի մեջ,վասնզի պետք ե գիտենալ,թե ամեն գեղարվեստ ,-ինչպես՝յերաժշտություն,քանդակագործություն,ճարտարապետություն և այլն,-շարժում ե: Ամեն կյանքի մեջ պար կա:Արդեն ամբողջ տիեզերքի կյանքը  միթե պար չէ:

Պարը,վոր շրջան կնշանակե և յայլի կկոչվի,իբրև աղավաղումը յայք բառին,վոր նույնպես շրջան ըսել ե, յերևան կուգա հարսանեկան պարին մեջ,ուր քառասուն մարդ կբոլորվին ու կշարժին վորպես մեկ մարդ.-այնքան բնազդական կերպով զարգացած են: Մտավոր զարգացումի աստիճանին վրա  կը գտնվի պարի շարժումն ալ: Ուրեմն ազգի մը քաղաքակրթությանն ե կապված իր պարին շարժումներու զարգացումը: Այն մարդիկ,վորոնք նստուկ կյանք ունին,թույլ են,վոչինչ կընեն,վոչ մեկ կերպով կը շարժին: Միթե թուլամորթ մարդը կրնա արդեն սուր առնել,թուր առնել: Հոս տեղն ե հիշել»Առողջ միտք՝ առողջ մարմնի մեջ» խոսքը. յերգեցողությունն ու պարը կառույգացնեն,կը մարզեն մարմինը: Բոլոր գեղարվեստները շարժումի մեջ կարտահայտվին: Ուրեմն մանկական յերգեցողությունն ինչքան կարևորություն ունի ապագա քաղաքակրթության մեջ:Պետք ե տխուր յերգ չտալ յերբեք. այլ ամեն ինչ աշխույժ,յեռանդ պիտի ներմուծե անոնց հոգիներեն ներս: Յերգեցողությունը սրտի հետ կապ ունի ,վոր ուղղակի հոգիին կերթա:

Ինչ ե կրթության,դպրոցին նպատակը:Մանուկը բարոյական կյանքի փիլիսոփայությունը,կյանքի հասկացողությունը չունի: Պետք ե անոր հոգեկան զգացումներուն հավասարակշիռ դաստիարակություն մը տալ: Մեր մեջ փոքրիկ մանուկներու կսկսեն սովորեցնել բարոյախոսական,խրատական, փիլիսոփայական յերգեր,վորոնց իմաստն ան չի հասկնար,ու չազդվիր այնպես,ինչպես պետք եր: Մենք մանուկներու հոգեկան պահանջներուն հարմարցված դասագրքերը չունինք.մեր դասագրքերը լեցուն են փիլիսոփայական ,բայց վոչ ճիշտ մանկական նյութերով: Իսկական վարժապետներ չկան:-Յեթե մանուկը չի հասկնար ձեր դասավանդությունը,հանցանքը ձերն ե,վորովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին,պետք ե վոր իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել: Սխալ դաստիարակության արդյունքն ե,վոր շատերը,վորոնք հանճարներ պիտի ըլլային,յեղած են գողեր: Սուր,թուր գործածելը տեսակ մը ուժ ե: Փախչելու, պատիժե, կախաղանե ազատելու միջոցներ խորհիլը հանճարամտություն կը պահանջե: Տեսնված են ավազակներ,վորոնք բանտեն յելնելեն յետք զգաստ հանճարներ դարձած են :

Ուսուցիչ պարոններ’ ու քույրեր’,զգուշությամբ և երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին.խիստ փափուկ պաշտոն մըն ե ձերը: Դաստիարակելու կոչված եք սերունդ մը,վոր ապագա ազգն ե: Սխալ ուղղությամբ՝ ազգ մը կը խորտակեք վերջը:

Յերանի թե օգտակար ըլլայի:

Կոմիտասի դասախոսությունը Պոլսի Յեսայան դպրոցում 1912 թ.:

Գեղունի Չթչյանը ծնվել է 1929 թ. օգոստոսի 30-ին Լենինականում: Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը։ 1947-1953 թթ. շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (Գրիգոր Եղիազարյանի դասարան), նույն թվականին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում վարել է ստեղծագործական դասարան։ 1971 թվականից դասավանդել է նաև Երևանի կոնսերվատորիայում։ 1955 թվականից Կոմպոզիտորների միության անդամ է։

Չթչյանի երկերը բազմիցս հնչել են Հայաստանում և արտասահմանում, արժանացել մի շարք մրցանակների։

Աջից՝ ձախ. երաժշտագետներ Ալինա ՓահլևանյանԳևորգ ԳյոդակյանՍուսաննա ԱմատունիԱրմեն Բուդաղյան և կոմպոզիտոր Գեղունի Չթչյան, 2001 թվական, ՀՀ ԳԱԱ, Առնո Բաբաջանյանին նվիրված գիտաժողով

received_777895389347108

https://m.facebook.com/story.php?story_fbid=2810093662347718&id=100000413364776

Նկարահանումը ՝ Արմինե Թոփչյանի

Ծնվել է Կոստանդնուպոլսի Բերա (թուրք.՝ Pera) թաղամասում արքունական ժամագործի ընտանիքում[8][9]: Հայրը՝ Գևորգը, արվեստի սիրահար էր, ամեն կերպ աջակցում էր տաղանդավոր որդուն ստանալ երաժշտական կրթություն[10]: Արդեն 15-16 տարեկանում պատանի Չուխաջյանը գրավեց երաժշտական հասարակության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։ Հետագայում նրա երաժշտական ունակությունների զարգացմանն օժանդակեց կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը: Մասնագիտական երաժշտական կրթությունը սկսվեց իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի ղեկավարությամբ[11], ում մոտ տարիներ շարունակ Չուխաջյանը սովորում էր դաշնամուր և երաժշտության տեսություններ։ Վերջինիս խորհրդով նա մեկնում է Իտալիա՝ կրթությունը կատարելագործելու նպատակով. 1861-1864 թթ. սովորել է Միլանում[12]: Այսպիսով, Չուխաջյանը դարձավ հայ կոմպոզիտորներից առաջիններից մեկը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Եվրոպայում[8]: Եվրոպայից վերադառնալուց որոշ ժամանակ անց կոմպոզիտորը ամուսնացավ երգչուհի Արևիկ Աբազյանի հետ։ Այս շրջանից սկսված զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։

1860-ական թվականներին Թուրքիայի հայ ազգաբնակչության առաջադեմ ներկայացուցիչների հետ սկսեց պայքարել իր ազգային մշակույթի զարգացման համար՝ լինելով առաջին ագրեսիվ տրամադրված հայ երաժիշտներից մեկը, ով քարոզում էր առաջադեմ եվրոպական երաժշտական մշակույթը, երաժշտական կրթության կազմակերպման ձևերը, ինչպես նաև երաժշտական-հասարակական կյանքը։ Մասնակցում էր հայ երաժշտական միությունների կազմավորմանը, մասնավորապես, համագործակցում էր «Հայկական քնար» կազմակերպության հետ[12][13]՝ իր տեսակի մեջ եզակի Մերձավոր Արևելքի երաժշտական պատմության մեջ, և Գաբրիել Երկանյանի հետ մասնակցում էր «Հայկական քնար» ամսագրի կազմակերպմանը (1861-1864)։ Մասնակցում էր հանրամատչելի համերգների կազմակերպմանը, դասախոսություններ էր կարդում, ղեկավարում էր Կոստանդնուպոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը։

Տիգրան Չուխաջյան

1872 թվականին Չուխաջյանը դառնում է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը[12]1877 թվականից ղեկավարում է երաժշտական թատերախումբը[8]: Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվեց «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»[14]: Համագործակցում էր «Գուսաներգական» թատրոնի հետ, բայց ամենաբեղուն համագործակցությունը Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» հետ էր,[15] որի երաժշտական ղեկավարն էր տարիներ շարունակ[16]: 1891-1892 թվականներին կոմպոզիտորը լինում է Փարիզում, որտեղ բեմադրվեցին նրա օպերետները։ Ֆրանսիական մամուլը նրան կոչեց «արևելյան Օֆենբախ»[15]:

Տիգրան Չուխաջյանը և Հակոբ Վարդովյանը, ծաղրանկար, 19-րդ դար

1896 թվականին Չուխաջյանը հակահայկական բռնությունների ուժեղացման հետևանքով մայրաքաղաքից տեղափոխվեց Իզմիր: Դրանից շատ չանցած՝ 61 տարեկանում նա մահացավ քաղցկեղից: Արագահաս հիվանդության և մահվան պատճառով նրա վերջին երաժշտական-թատերական ստեղծագործությունները մնում են անավարտ[17]: Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ։ Չուխաջյանի թաղումը կազմակերպվել է «Կարիքավորների միության» կողմից։ Նրա մահվան մասին «Մշակ» հայկական թերթը ցավով գրեց. «Մահ աղքատության մեջ և փառահեղ թաղում»[10]:

Չուխաջյանի աշակերտուհիներից մեկը այսպես է նկարագրում Չուխաջյանին.

Aquote1.png «Նա տարբերվում էր իմ իմացած բոլոր մարդկանցից: Նա ներսում երբեք ֆես չէր կրում. նրա ճերմակող մազերը հիշեցնում էին Բեթհովենին: Նա ուներ անկրկնելի բնավորություն, հպարտ կեցվածքով և նրբակիրթ շարժուձևով: Նա ուզում էր, որ իր ուսանողները երաժշտության մեջ ներդնեին սիրտ ու հոգի: Այլասեր և համեստ մարդ, որը միշտ կրում է մուգ մոխրագույն ֆրակ …»

— — («Մասիս» շաբաթաթերթ, 31 մայիսի, 2008)[10]
Aquote2.png

Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման առիթով Չուխաջյանը ռուսական կայսր Ալեքսանդր 2-րդի կողմից պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի շքանշանով[18]:

Թաղված է Իզմիրի հայկական գերեզմանատանը։ Չուխաջյանի մահվանից երկու տարի անց նրա աշակերտ Ա. Սինանյանը նրա շիրիմի վրա տեղադրեց Չուխաջյանի մարմարյա կիսանդրին։

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Արմեն Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, ԲաքվումԿարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

20191015_230545-COLLAGE

Կոմիտաս

komitas

 

Հայն ունի ինքնուրույն երաժշտություն …

Կոմիտաս

 

Համայնագիտարան խմբագրող մասնագետներու մեր ազգի երաժշտությունն անտեսելը վոչ իրավունքի և ոչ էլ անիրավության խնդիր ե,այլ լոկ չգիտություն.զի մեր յերաժշտության նյութերն անմչակ են, ի մի ժողոված,ուսումնասիրված և քննադատված չեն, վորովհետև միջոցներ ու մասնագետներ կը պակսին: Իսկ յես՝ ոտար և ազգային աղբյուրներն ձեռս ընկած պատմական նյութերն արտագրել եմ, բայց վոչ դասավորել եմ, վոչ ուսումնասիրել և վոչ քննադատել, այլ միայն, իբրև հում նյութ, ուրիշ մասնագետներու  ոգտակար լինելու դիտավորությամբ ժողովել եմ: Առանձնապես ուսումնասիրությանս առարկան յեղել են հին հայ խազերը, վորոնց մասին, ի միջի այլ ստիպողական և մասնագիտությանս վերաբերյալ պարապմանց, քսան տարվա ընթացքում , հազիվ կարողացել եմ ՝ բավականաչափ նյութեր հավաքելով, դասավորելով, մի վորոշ գաղափար կազմել ՝ թե ինչ ծագում, զարգացում ու անկում են ունեցել, հազիվ, վորովհետև և՛ հավաքողը, և՛ ստուգողը,և՛ ուսումնասիրողը միայնակս եմ յեղել: Այս աշխատությունն իսկ կատարել եմ լոկ այն նպատակով, վոր խազերու նշանակությանն թափանցելով կարողանամ մեր նախնի յեղանակները ձեռագրերի մեջեն հանել ու արդի պահանջներուն հարմարացնելով յեկեղեցական յերաժշտությանը վոտքի կեցնել: Իսկ աշխարհիկ յերաժշտությունն արդեն կապրի հայ գեղջուկի շնորհիվ: Յեկեղեցականն ու աշխարհիկը ունենալով՝ մեր ազգային ամբողջական յերաժշտության մասին ստույգ գաղափար կունենանք: Ահա այս մտքով մղվեցա  խազերու մասնակի ուսումնասիրությանը ձեռնարկած պահուս: Այսպիսի աշխատանքներն անթերի և խղճմտորեն կատարելու համար մեկ մարդու կյանքը հերիք չե : Յեվրոպական  վորևե ազգի  յերաժշտության պատմությունն ուսումնասիրելու համար՝ հարյուրավոր մասնագետներ են օժանդակել և հարյուրավոր հատորներ են հրատարակվել: Բարի- բարի ցանկություններով  ազգային երաժչտության պատմություն չի գրվեր. մանավանդ հայ  յերաժչտության:

Բայց մի ճշմարտություն կըսեմ,վոր հայն ունի այնքան հարազատ ու ազգային, այնքան ինքնուրույն ու  ինքնատիպ յերաժշտություն, վորքան իր լեզուն ու գրականությունը, վորովհետև յուրաքանչյուր ազգի յերաժչտությունն իր ազգի հնչական յելևէջներեն կը ծնի ու ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և՛ համապատասխանող յերաժչտություն:

Գալով ինձ, մասնավորպես, վոչ ինձմե պահանջելու իրավունք ունի, վոր յես հայ յերաժչտությունն իր բոլոր ճյուղերովն իմանալ պարտավոր եմ: Յես իմ մասնագիտությունն ունիմ. Հազիվ կարող եմ անով միայն  ոգտակար լինել և ամենևին չունիմ հազար բանի ծառայել: Մեկ բան կարող եմ  անել և լավ անել՝ իմ պատրաստության չափով:Կուզեմ հանգիստ մնալ, վոր գործել կարենամ:

Խեղճ հայ ժողովուրդ .ազգ ես և ինքնուրույն այնքան ,վորքան մյուսները. Այդ վոչ վոք կարող ե հերքել: Ունիս հատուկ լեզու ,կը խոսիս: Ունիս հատուկ ուղեղ,կը դատես: Ունիս հատուկ մարդաբանական կազմ,վորով կը զատվիս այլ  ազգերեն  ու անոնց կազմեն:Սակայն սիրտդ ,վոր զգացմանցդ աղբյուրն  ե, քուկդ չե յեղել.այլ ,մի ինչ վոր  ասորա-բյուզանդական և հնդկա-պարսկական ե յեղել:

Ճանապարհ կա , ճանապարհ կա: Բերնեն ականջ չատ  կարճ ե. Բանեն փաստ՝ չատ յերկար:

 

Ազատամարտ  թերթ, Կ.Պոլիս,1913 թ.