0205komitas

  • Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած(մարզանքը կմեռցնե մարմինը,բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)
  • Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո֊ պիանիսիմո,դեռ կիսաաստիճաններով բարձրանալ և կամաց ֊ կամաց լայնացնել ձայնաշարը։
  • Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից։
  • Ամեն ջանք թափել ձայնը ներսը պահելու,այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու։
  • Ձայնը առաջ մղել ինչպես մի նետ և այնքան հեռու,որքան շունչը թույլ է տալիս։
  • Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաաստիճանները և կամաց֊կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները,և միայն այն պարագայում,երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում,քիչ֊քիչ ձայնի ուժը ավելացնել,պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի։
  • Շատ աշխատանք կատարել շատ քիչ շունչ գործադրելով։
  • Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտրել,  որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր՝իբրև զգացմունքի արտահայտություն,զորօրինակ՝ գարուն,աշուն,ձմեռ,երկինք,արև,լուսին,ամպ։Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով։Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը։
  • Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը և գնահատումներով երգել։
  • Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի՝ ավելի բարձր կամ ավելի ցածր,և շունչի մեջը լցնելով,ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը։
  •  ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ։Գիրք 2։Կազմող ՝ Մ.Մուրադյան 1981թ.