Archive for Сентябрь, 2019


0205komitas

  • Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած(մարզանքը կմեռցնե մարմինը,բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)
  • Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո֊ պիանիսիմո,դեռ կիսաաստիճաններով բարձրանալ և կամաց ֊ կամաց լայնացնել ձայնաշարը։
  • Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից։
  • Ամեն ջանք թափել ձայնը ներսը պահելու,այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու։
  • Ձայնը առաջ մղել ինչպես մի նետ և այնքան հեռու,որքան շունչը թույլ է տալիս։
  • Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաաստիճանները և կամաց֊կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները,և միայն այն պարագայում,երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում,քիչ֊քիչ ձայնի ուժը ավելացնել,պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի։
  • Շատ աշխատանք կատարել շատ քիչ շունչ գործադրելով։
  • Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտրել,  որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր՝իբրև զգացմունքի արտահայտություն,զորօրինակ՝ գարուն,աշուն,ձմեռ,երկինք,արև,լուսին,ամպ։Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով։Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը։
  • Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը և գնահատումներով երգել։
  • Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի՝ ավելի բարձր կամ ավելի ցածր,և շունչի մեջը լցնելով,ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը։
  •  ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ։Գիրք 2։Կազմող ՝ Մ.Մուրադյան 1981թ.

ff86510fb4ffebe84212f5d700d79275

Հայ գեղջուկ պարը կիրք զարթեցնող շարժումներ չունի,և զգացմունքներն արտահայտվում են վոչ թե մեղկ,մոլի,կատաղի,հրապուրիչ և այլն չարժումներով,այլ պարերգերի միջոցով։ Պարերգերի սովորական բովանդակությունն ե՝ կարոտ ու գովք,ծաղր ու զավեչտ՝ սիրո չուրջը՝ բնական,գողտրիկ,համեմատություններով համեմված։

Կոմիտաս

՝՝Թատրոն և յերաժչտություն՝՝ հանդես Բագու 1910թ.

Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1953 թ., դասատու՝ Գրիգոր Եղիազարյան), Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (1957, ղեկավար՝ Ա. Խաչատրյան)։ 1962-1968 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն, 1970-1974 թթ.՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-1984 թթ.՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-1991 թթ.՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։ Հովհաննիսյանը հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և բալետները «Մարմար», 1957 թ., «Երկնագույն նոկտյուրն», 1964 թ., «Հավերժական կուռք», 1966 թ., «Անտունի», 1969 թ., Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982 թ.)]: Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976 թ.), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987 թ.)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին (1955 թ.), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984 թթ.), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993 թ.), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995 թ.), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981 թթ.), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975 թ.), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984 թ.)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1971 թթ.), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.)։

Մասնակցություն համերգին

https://m.facebook.com/story.php?story_fbid=2736568369700248&id=100000413364776

Վաղը կրթահամալիրը կհյուրընկալի Տիգրան Մանսուրյանին

https://m.facebook.com/story.php?story_fbid=2638180762913453&id=100001646665362

 

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին, Բաքվում1952 թվականին տեղափոխվել է Երևան1954 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա1956 թվականին Արամ Խաչատրյանի խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, որից հետո՝ Լենինգրադի կոնսերվատորիա։ 1964 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 19861990 թթ. ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար։ 1992 թվականից դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր` 1998 թվականից[1]2009 թվականին «Շարմ Հոլդինգ» ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներգրավվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուի մեջ[2]:

Ունի չորս լար։ Լարվածքը ի տարբերություն մյուս աղեղնավոր նվագարանների կվարտային է։ Նվագում են կանգնած, կամ նստած բարձր աթոռի վրա։ Հիմնականում օգտագործվում է սիմֆոնիկ նվագախմբում։ Երբեմն օգտագործվում է կամերային անսամբլներում և ջազում։

Կոնտրաբասները հիմնականում ունեն 4 լար՝ սոլ, ռե, լա, մի։ Լարվածքը կվարտային է։ Բայց նաև հանդիպում են 3 կամ 5 լարանի կոնտրաբասեր։ Նրանց պարտիան գրվում է բասի բանալիում, բայց իրականում կոնտրաբասերի նվագած երաժշտությունը լսվում է մեկ oկտավա ավելի ցածր։ Բասի բանալիում (թավջութակների րեգիստռում) գրվում է ավելի հեշտ կարդացվելու նպատակով։ Վաղ դասականները կոնտրաբասներին առանձին պարտիա չէին տալիս և նրանք կրկնապատկում էին թավջութակների պարտիան։ Ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտորները սկսեցին կոնտրաբասին տալ առանձին պարտիա։ Առաջին կոմպոզիտորը, որը արեց այս քայլը գերմանացի Լյուդվիգ վան Բեթհովենն է։

Կոնտրաբասի հիմնական դերը նվագախմբում հանդես գալն է (մոտ 8)։ Բայց կամերային երաժշտության բնագավառում հանդիպում են շատ ստեղծագործություններ, որտեղ կոնտրաբասը կարևոր դեր է կատարում։ Սոլո կամ դաշնամուրային նվագակցությամբ նույնպես հանդես է գալիս կոնտրաբասը, բայց ավելի հազվադեպ։

Նշենք նաև որ կոնտրաբասը ջազ երաժշտության անմասան բաժն է կազմում (նվագվում է առանց աղեղի)։

Էդվարդ Միրզոյանի հայրացուն՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Միքայել Միրզայանը (1888 թ., Թիֆլիս — 1958 թ., Երևան), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ էր։ 1908 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1921 թվականին՝ կոնսերվատորիան։ Գրել է հիմնականում կամերային գործեր, խմբերգեր, ռոմանսներ, մանկական օպերային պատկերներ, երգեր («Տո­նա­ծառ ջան, տո­նա­ծառ», «Ծի­տի­կի եր­գը» և այլն)։

Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երև­ա­նի կոն­սեր­վա­տո­րի­ա­յի ստեղծագործական բաժինը (Վ. Տալյանի ստեղծագործական դասարան), 1946-1948 թվականներին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական՝ «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վավերագրական՝ «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ., բոլորը՝ Հայֆիլմ)։ Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-ԹադևոսյանըԿոնստանտին ՕրբելյանըԱվետ Տերտերյանը, Վաչե Շարաֆյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, և ուրիշներ։ 1956-1991 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թվականից՝ պատվավոր), 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թվականից՝ պատվավոր) նախագահ։