Իմ եռօրյա ճամբարը ավարտվեց, կիսվելու եմ, իմ ամենատարբեր տպավորություններով։

Հուլիսի 8֊ի առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդության բակում,սպասում էինք ,դիմավորում մեր սովորողներին։ Իմ հետ եկավ ԱՄՆ ֊ից ժամանած իմ շրջանավարտներից մեկը՝Անժելան։ Մտածում էի ՝ինչպես պետք է անել,որ Անժելայի համար հետաքրքիր և ուրախ անցներ,քանի որ Սևանը արդեն կորցնում ենք գնալով և լողալու ոչ մի հնարավորություն չէինք ունենալու։ Բայց եկավ  Տիարը մեզ  ճանապարհելու և Սևանի ճահճանալու հարցը բարձրացնելով մեզ կարծես մղեց նրան,որ մենք  ինչ որ մի բանով փրկենք Սևանը։ Յուրաքանչյուրիս խնդիրն է այսօր փրկել Սևանը, մեկը՝ գիտության մեջ հմուտ լինելով,մեկը ՝ մասնագետ բերելով,մեկը ՝ աղոթքով, մեկը՝ երգով։

Ավելի իմաստավորվելով ու պիտանի լինելու զգացողությամբ ճանապարհվեցինք Սևան՝ Ժայռ։ Շատ տպավորված եմ Տիգրանի՝ տիար Գևորգի տղայի հոգատարությամբ, հումորով և անընդհատ մեզ հետ լինելու պատրաստակամությամբ։ Ինձ համար տպավորիչ էր մեր փոքրերի լուռ երկխոսությունները  ջրի հետ, ամեն մեկը փորձում էր հասկանար իր մեջ , ջրից հեռու չգնալով սպասում էին մի ակնթարթ մաքրվելուն,որ անմիջապես նետվեին։

Սիրուն նախագծեր ունեցանք Անձրևաբեր ծես, Երեկոյան ժամերգություն։ 2 ֊ն էլ ասոցիացվեց Սևանի մաքրման,անտիվիրուսի,անտիկանաչման հետ։ Մեր բախտից փոթորիկ չեղավ ,արև ժպտաց մեզ,կարողացանք լիարժեք օրեր անցկացնել դրսում,մեկը՝խաղալով,մեկը՝ գոռալով,մեկը՝ բարձր երաժշտություն ապահովելով,մեկը՝ կերակուր պատրաստելով,մյուսը՝ օգնելով։

Սևանը պիտի բարձրանա ,մաքրվի բայց  պիտի խնդրի մեզ ,որ մաքուր պահենք իրեն ,խնամքով վերաբերվենք։ Մենք անհանգստանում ենք բայց ամենապատճառը՝ հենց մենք ինքներս ենք ,մեր փնթիությամբ աղտոտելու,թափելու սովորությամբ։

Ափի մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո հավաքվեցինք ու վերադարձանք Երևան։

Ներսից պիտի մաքրվենք ։