Edvard_Grieg_with_grand_piano,_c._1900

Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը։Նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար Էդվարդ Գրիգը ծնվել է Բերգենում 1843 թ., կիրթ և ապահով ընտանիքում:

Դաշնամուրային կոնցերտը ևբալլադըջութակի և դաշնամուրի համար երեք սոնատները և թավջութակի և դաշնամուրի համար սոնատը, կվարտետը վկայում են խոշոր ձևերի նկատմամբ ունեցած Գրիգի մշտական ձգտման մասին։ Դրա հետ մեկտեղ, անփոփոխ է մնում կոմպոզիտորի հետաքրքրությունը գործիքային մանրանվագի նկատմամբ. «Բանաստեղծական պատկերները», «Թերթիկներ ալբոմից», «Լիրիկական պիեսներ» ցիկլերը։ Նույն չափով, որքան և դաշնամուրայինը, կոմպոզիտորին մշտապես հրապուրում էր կամերային վոկալ մանրաերգը՝ ռոմանսը, երգը։ Սիմֆոնիկ ստեղծագործության բնագավառը նշանավորվում է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Պեր Գյունտ», «Հոլբերգի ժամանակներից» սյուիտները։

12  տարեկանում Գրիգը գրում է իր առաջին ստեղծագործությունը դաշնամուրի համար: Երեք տարի անց,դպրոցն ավարտելուց հետո հայտնի նորվեգացի ջութակահար Օլե Բուլայի (նորվեգական Պագանինի) խորհրդով Գրիգն ընդունվում է Լայպցիգի կոնսերվատորիա:

Այդ ընթացքում Գրիգի փառքը վերելք է ապրում,նա գրում է  դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտը, ջութակի համար գրված սոնատները: 1862 թ. Գրիգը գերազանց ավարտում է կոնսերվատորիան: Վերադառնում է հայրենիք և ծավալում իր ստեղծագործական գործունեությունը: Ամուսնանում է Նինայի հետ, 1868 թ. լույս աշխարհ է գալիս Ալեքսարդրան,սակայն մեկ տարի անց մահանում է ծանր հիվանդության պատճառով:

Աղջկա մահից հետո Գրիգը խաչ քաշեց իր երջանիկ կյանքի վրա,իսկ Նինան պարփակվեց ինքն իր մեջ: Կրքոտ սիրելով Նորվեգիայի բնությունը Գրիգը շատ երկար ժամանակ անց էր կացնում սարերում ապրելով գյուղացիների,անտառապահների,փայտահատների կյանքով: Նորվեգիայի բնության պոեզիան,հոգին և ժողովրդական երաժշտության լադերը արտացոլվել են նրա ամենահայտնի ստեղծագործություններում:

Անգլիա հյուրախաղերի մեկնելու ժամանակ Գրիգի առողջական վիճակը կտրուկ վատանում է,և նա ստիպված է լինում պառկել հիվանդանոց,սակայն սեպտեմբերի  4 –ին  մահանում է: Նորվեգիայում նրա մահը նշվեց որպես  ազգային սուգ:

Ստեղծագործությունները՝

Ջութակի համար

3 սոնատ ջութակի և դաշնամուրի համար

Սոնատ թավջութակի և  դաշնամուրի համար

Դաշնամուրի համար

Սոնատ մի մինոր

Աշնանը  —  4 ձեռքի համար

Նորվեգական պարեր- 4 ձեռքի համար

Լիրիկական պիեսներ

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար լյա մինոր

Սիմֆոնիկ ստ.

Պեր Գյունտ

Հոլբերգի ժամանակներից

Պեր Գյունտ

Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար լյա մինոր

կատարող՝ Սվյատոսլավ Ռիխտեր