Դպրաց դասի առաքելությունն է տարածել հայ հոգևոր երգը։Նոր շունչ տալ շարականներին երգեհոնային նվագակցությամբ։ Դպրաց դասը ունի հիմնական կազմ Սյուզի Մարգարյան, Լուիզա Քեշիշյան, Աննա Երիցյան, Սամվել Դոխոյան : Դպրաց դասին միանում են նաև կրթահամալիրի տարբեր ստեղծագործական խմբեր և հանրակրթական երգչախմբեր։ Պարապմունքները քանի որ անհատական են փոքր խմբերով, ուստի ֆիքսված ժամեր չկան ,հարմարեցվում են կատարողների,սովորողների աշխատաժամանակին։Հիմնականում իր ելույթներով Դպրաց դասը մասնակցում է ուրբաթօրյա ուսումնական ժամերգություններինկատարելով շարականներ ,սկսած 5֊րդ դարից: Երգեհոնային նվագակցությունները` Լիլիթ Առաքելյանի։ Դպրաց դասը սկսել է գործել 2020 թ.ի նոյեմբեր ամսվանից։

Սուրբ-Սուրբ ․ Մակար Եկմալյան

մենակատար ՝ Կարինե Մելիքյան (սովորող)

Աստվածածին երկնային

Ուր ես մայր իմ

Տեր Ողորմեա — Խ․Մեխանեճէան

Միայն Սուրբ- Եկմալյան

Բաց մեզ տեր

Ամեն հայր սուրբ

Էջմիածին